Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Մի ծխե՛ք, փոխարենը` միրգ ու բանջարեղեն կերեք…

Մի ծխե՛ք, փոխարենը` միրգ ու բանջարեղեն կերեք…

Նոյեմբերի 25-ին «Արմատ» մամուլի ակումբում ՀՀ Առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Ալեքսանդր Բազարչյանը, Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ, Երևան քաղաքի գլխավոր սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Պարունակ Զելվեյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են  սիրտ-անոթային հիվանդությունների մասին: Բանախոսները նշել են, որ սիրտ-անոթային հիվանդությունների պատճառ կարող են լինել մի շարք գործոններ` ծխախոտի չարաշահումը, սխալ սննդակարգը, նստակյացությունը:

Պ. Զելվեյանը ընգծել է, որ սիրտ-անոթային հիվանդությունների աճը Հայաստանում պայմանավորված է կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման բացակայությամբ:  


Անդրադառնալով հիվանդության առաջացման գործոններից մեկին` սխալ սննդակարգին, բանախոսներն ասել են, որ արագ պատրաստվող կերակուրը վնասակար է օրգանիզմի համար:

Ըստ մասնագետների, ինչպես ԱՄՆ-ում, Հայաստանում նույնպես չեն գրանցվում ճարպակալման դեպքերը, սակայն ամեն երկրորդի մոտ առկա է ավելցուկային քաշը, ինչը լուրջ ռիսկի գործոն է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հարցում: 

Ասուլիսի հյուրերը հորդորել են ազգաբնակչությանը տարվա այս եղանակին հատկապես օգտագործել միրգ և բանջարեղեն, հրաժարվել ծխախոտից: Քաշը նվազեցնելու համար խորհուրդ են տվել ֆիզիկական ակտիվ աշխատանքով զբաղվել, եթե իհարկե, այն արգելված չէ բժշկի կողմից, իսկ կրծաքավանդակի, որովայնի շրջանում գանգատներ ունենալու դեպքում, ցանկացած անհարմարության պարագայում դիմել մասնագետի օգնությանը:

Պ. Զելվեյանն ու Ա. Բազարչյանը փաստել են, որ մարդկանց դիմելիությունը մասնագետներին, եթե համեմատել նախորդ տարիների հետ, այսօր շատացել է, ինչը հնարավորություն է ընձեռում մասնագետներին հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել` խուսափելու անցանկալի բարդություններից:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ